Որ ոլորտներն օգնություն կստանան Կառավարությունից

11

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը կներկայացնի Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը հաստատելու մասին նախագիծը։

Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման քսաներեքերորդ միջոցառումը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի նպատակը զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում ՀՀ տնտեսավարողներին օժանդակության տրամադրումն է վերջիններիս մոտ առաջացած ֆինանսական խնդիրները մեղմելու, նրանց գործունեության շարունակականությունն ապահովելու և առկա աշխատատեղերը պահպանելու համար։ Որոշմամբ նախատեսվում է ամսական դրամաշնորհի տրամադրում Հայաստանի Հանրապետության տարածքում պետական գրանցում ստացած՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չհանդիսացող այն իրավաբանական անձանց կամ հաշվառված անհատ ձեռնարկատերերին, որոնք ստեղծվել են մինչև 2020 թվականի մարտի 31-ը։

Միջոցառումը վերաբերելու է է հետևյալ ոլորտներին՝
– Կացության կազմակերպում
– Հանրային սննդի կազմակերպում
– Զբոսաշրջային գործակալությունների և օպերատորների գործունեություն, տեղերի ամրագրում և զբոսաշրջային ոլորտի այլ ծառայություններ

– Առողջության վերականգնման կարիք ունեցող անձանց սոցիալական սպասարկում կացության ապահովմամբ զբողվող ոլորտներին։

Սույն որոշման շրջանակում շահառու հանդիսանալու ժամանակահատվածը ընդգրկում է 2020 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի մարտ ամիսը ներառյալ։ Ամսական դրամաշնորհի չափը որոշվում է հետևյալ սկզբունքով՝
ա) եթե աջակցության ամսվա ընթացքում տնտեսավարողի աշխատակիցների քանակը կազմում է նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում իր աշխատակիցների քանակի 70% և ավելին, ապա տվյալ ամսվա դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԱՉ = ԱՀ*0․33*ԱԳ,
բ) եթե աջակցության ամսվա ընթացքում տնտեսավարողի աշխատակիցների քանակը կազմում է նախորդ տարվա նույն ամսվա ընթացքում իր աշխատակիցների քանակի 20%-ից մինչև 70%, ապա տվյալ ամսվա դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԱՉ = ԱՀ*0․25*ԱԳ
գ) եթե ստեղծվել է 2019 թվականի հուլիսի 1-ին հաջորդող ժամանակահատվածում, ապա աջակցության ամսվա դրամաշնորհի չափը հաշվարկվում է հետևյալ բանաձևով՝
ԱՉ = ԱՀ*0․25*ԱԳ
Նշված բանաձևերում ԱՉ-ն՝ պետության կողմից տրամադրվող աջակցության չափն է, ԱՀ-ն՝ տնտեսավարող սուբյեկտի բոլոր աշխատողների համար աջակցության տրամադրման ամսվա հաշվարկված եկամուտների հանրագումարն է, ԱԳ-ն՝ աջակցության գործակիցն է։