Բրուքլինի համալսարանի գիտնականները նշել են այն դեղամիջոցները, որոնք կարող են սրել կորոնավիրուսային վարակի ընթացը: Գրում է «Իզվեստիա»-ն:
Մասնավորապես նշվում է, որ խոցի, գաստրիտի եւ այրոցների դեմ տարածված դեղամիջոցները՝ պրոտոնային պոմպի ինգիբիտորները, պոտենցիալ կերպով կարող են սրել վարակի ընթացքը:
Վերոնշյալ գիտնականների հոդվածի պրեպրինտում հաղորդվում է, որ մահացության մակարդակը COVID-19 ունեցող եւ նման դեղեր ընդունող մարդկանց շրջանում 2.3 անգամ ավելի բարձր է, քան նրանց մոտ, ով չի ընդունել այդպիսի դեղեր: Ավելին, վերը նշված դեղերն ընդունող հիվանդների մոտ 2․5 անգամ մեծանում էր թոքերի արհեստական օդափոխության սարքին միացվելու ռիսկը։
Ռուս գաստրոէնտերոլոգները կարծում են, որ դրա պատճառն այն է, որ նման դեղամիջոցներ ընդունելու ժամանակ աղաթթվի մակարդակը նվազում է: Սա, իր հերթին, հանգեցնում է ստամոքսի խոչընդոտային գործառույթի նվազմանը եւ աղիքների միկրոբիոտայի փոփոխություններին: Այսպիսով, վիրուսային մասնիկներն ավելի ակտիվորեն են ներթափանցում մարդու օրգանիզմ լորձաթաղանթների միջոցով եւ սրում են հիվանդության ընթացքը:














