Ողբերգական ավտովթարից մահացել են Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը և թոռները․ ԼՈՒՍԱՆԿԱՐ

18

Ավտովթարի հետևանքով մահացել են դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը՝ Թամարա Մարությանը, նրա ամուսինն ու երեխաները։ Այս մասին տեղեկանում ենք Թամարա Մարությանի ֆեյսբուքյան էջից, որտեղ մեծ վշտով հարազատները ցավակցություններ են հայտնում այս ողբերգության հետ կապված։

Ինչպես արդեն հայտնել էինք, երեկ՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Օգոստոսի 9-ին, Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատարը և Toyota մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են:

Toyota-ն վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Միհրան Գյուլզադյանը, իսկ Mercedes-ը վարել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աշոտ Գևորգյանը։

Վթարի հետևանքով տեղում մահացել են Toyota-ի վարորդ Միհրան Գյուլզադյանը, ուղևորներ՝ վարորդի կինը, Երևանի բնակիչ, 37-ամյա Թամարա Մարությանը և նրանց երեխաները՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները։
 
Դերասանների դստեր ընտանիքը մահացել է վթարից