Ողբերգական դեպք Երևանում. Վահագնի թաղամասում 3-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

70

Երևանում ողբերգական դեպք է տեղի ունեցել:

SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ, այսօր «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3-ամյա տղա երեխա, ով, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է։

Աղբյուրի փոխանցմամբ, երեխան հիվանդանոց է տեղափոխվել Վահագնի թաղամասից:

Պարզվում է՝ դիվանագիտական համարանիշներով ավտոմեքենայի վարորդը հետընթաց է կատարել և անզգուշաբար վրաերթի ենթարկել երեխային։

Հենց վարորդն էլ երեխային տեղափոխել է հիվանդանոց։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։