Քիչ առաջ ՊԲ-ն ոչնչացրել է թշնամու «Բայրաքթար»  տիպի ԱԹՍ

84

Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի  «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը,  Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:

Քիչ առաջ ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից ոչնչացվել է թշնամական հերթական «Բայրաքթար»  տիպի հարվածային անօդաչուն:

ՊԲ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել առաջադրված մարտական խնդիրները՝ օպերատիվ-մարտավարական իրադրությունը պահելով վերահսկողության տակ: