Ոչ մի գաղտնիք չկա․ Պեսկովը պատասխանել է Պուտինի անձնական կյանքին վերաբերող հարցին

30
Վլադիմիր Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կյանքում որևէ գաղտնիք չկա, մարդիկ ըմբռնումով են մոտենում նրա անձնական կյանքին։ Հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։

«Գաղտնիության ոչ մի շղարշ գոյություն չունի։ Բոլորին շատ լավ հայտնի է՝ որտեղ է նախագահն ապրում ու որտեղ աշխատում։ Նա դուստրեր ունի՞, այո՛, դուստրեր ունի։ Ովքե՞ր են նրանք։ Այո, նա նախընտրում է նրանց հանրային դաշտ չթողնել, ընդ որում՝ բազմիցս պարզաբանել է՝ ինչու», – ասել է Պեսկովը։

Նա ընդգծել է, որ Պուտինը բավականին հետևողական է այս հարցում, ու քաղաքացիները շատ լավ գիտեն դրա մասին, ու շատերն են ըմբռնումով մոտենում նախագահի այս դիրքորոշմանը։

«Միակ բանը, որ նախագահը չի պատրաստվում փոխել, դա իր աշխատաոճն է, քանի որ նրա ընկալմամբ ամենակարևորն այն է, թե ինչպես է երկրի ղեկավարը կատարում իր պարտականությունները, ինչպես է նա աշխատում, ու ինչ արդյունք է տալիս այդ աշխատանքը։ Նա ամեն դեպքում հույս ունի, որ մարդիկ ըմբռնումով են մոտենում իր անձնական տարածքին», – ասել է Պեսկովը։