Մինչև օրս ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել Ստեփանակերտ՝ տեսնելու հսկայական ավերածությունները

11
ՆԻկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի RTS-ին տված հարցազրույցում նշել է․

Վերջերս, երբ կանխարգելիչ և զսպող հարված էր հասցվել ԼՂ ՊԲ-ի կողմից Գյանջա քաղաքին, Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել էին օտարերկրացի դեսպանների այց այդ տարածաշրջան: Բայց ես ուզում եմ ասել, որ մինչև այժմ ոչ մի օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցիչ չի այցելել Ստեփանակերտ, չի այցելել Ղարաբաղի մյուս քաղաքներ՝ տեսնելու այն հսկայական ավերածությունները, որոնք 19-օրյա հրետակոծությունների և հրթիռակոծությունների արդյունքում պատճառվել են քաղաքացիական ենթակառուցվածքներին: Ուղղակի մարդկանց բնակարանները և շենքերն ավերվում են: Ընդամենը սահմանափակ թվով օտարերկրացի լրագրողներ են, որ այդ ամենն արձանագրել են: