Շուշիում վիրավորված ռուս լրագրողներին կտեղափոխեն Մոսկվա

24
Մամուլ

Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու հրթիռակոծման հետևանքով վիրավորված երկու ռուս լրագրողներին Ռուսաստանի Դաշնություն կտեղափոխեն կառավարական պատվիրակության հետ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, նույն ինքնաթիռով Մոսկվա են վերադառնալու նաև Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի աշխատանքային այցը լուսաբանած լրագրողները։