Վիրավորները մնում են նույնը, ինչ առավոտյան հայտարարել եմ։ Այս մասին հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:
Մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուսների վիճակը կայուն է, զոհերի և զենքերի տրամաչափերի մասով փոփոխություն ևս չկա։ Ամսի 12-ից սկսած հրետանային և ցամաքային զորքերի այն զինատեսակները, որոնք կիրառվել են, շարունակում են մնալ նույն աստիճանի վրա, ավելի մեծ տրամաչափի զինատեսակներ չեն կիրառվել։














