Կապանի ԲԿ-ում գտնվող 22 վիրավոր զինծառայողների ցուցակը կեղծ է

79

Կապանի բժշկական կենտրոնի անունից սոցիալական ցանցերում շրջանառվում է ԲԿ-ում գտնվող 22 վիրավոր զինծառայողների ցուցակ, որը, բուժկենտրոնի փոխանցմամբ, կեղծ է, գրում է Տեղեկատվության ստուգման կենտորնը:

«Հարգելի՛ քաղաքացիներ, սոցիալական ցանցերում շրջանառվում է Կապանի ԲԿ֊ում գտնվող վիրավոր զինծառայողների ցուցակ , որը չի համապատասխանում իրականությանը։

Հորդորում ենք բնակչությանը լինել զգոն, օգտվել միայն պաշտոնապես հաստատված տեղեկատվությունից։

Խնդրում ենք զերծ մնալ ավելորդ լարվածություն և խուճապ առաջացնելուց։

ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,-նշվում է հայտարարությունում: