Ադրբեջանը այն ժամանակ չի համաձայնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպիումներում առաջ քաշված գաղափարներին, որոնք ենթադրում էին շփման գծում մոնիթորինգի ակտիվացում ու հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմները։ Այս մասին այսօր «Հեռանկարի» տաղավարում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նա նշեց, որ հիմա, երբ հաճախ լսում է այդ անվանումները, կարծես դա ներկայացվում է որպես «հալվայի նոր տեսակ» կամ որպես դոգմա։ Բայց այդ սկզբունքները և գաղափարները, ըստ Մնացականյանի, մինչև հիմա էլ եղել են հայկական կողմի օրակարգում, ընդ որում՝ հիմա հայկական կողմն ավելի գործուն ձևեր է առաջարկում։
Մնացականյանի խոսքերով՝ հիմա հայկական կողմը նաև դրանից ավելին է առաջարկում՝ ներկայացնելով հրամանատարների միջև կապի ապահովումը։ Այս բոլորը միասին պետք է ապահովեն ռիսկերի նվազեցում։











