Վիճաբանություն, ծեծկռտուք Արաբկիրի թաղապետի ու քաղաքապետարանի պաշտոնյայի միջև

31
Հրապարակը գրում է.

Երեկ Երևանի քաղաքապետարանում վիճաբանություն է տեղի ունեցել Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանի և քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանի միջև։

Վիճաբանությունը շարունակվել է քաղաքապետարանի պատերից դուրս՝ ավտոկայանատեղիում, որտեղ բանը հասել է անգամ բռունցքներին, սկսվել է քաշքշուկ ու ծեծկռտուք երկու պաշտոնյաների միջև։ Մի տվյալով ասացին՝ վարչության պետն է հարվածել թաղապետին, մեկ այլ տեղեկությամբ՝ թաղապետն է առաջինը հարվածել վարչության պետին։

Մենք կապ հաստատեցինք Արամ Դանիելյանի հետ։ Վերջինս չհերքեց, որ նման միջադեպ է եղել իր մասնակցությամբ, բայց դա համարեց ընդամենը աշխատանքային վեճ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: