Վերջապես կամ բանակցեք կամ ասեք, որ չեք բանակցելու մարդիկ հույսով չսպասեն: Այս մասին գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ ՌԴ քաղաքացիություն ունեցող մոտ 60 մեր հայրենակիցների համար, ովքեր մեկնել էին Բագրատաշեն` ռուսական կառավարությունը, չունենալով դիվանագիտական հարաբերություններ Վրաստանի հետ, կարողացել է բանակցել և հասնել նրան, որ 2 ավտոբուսով իրենց քաղաքացիները Վրաստանի տարածքով կտեղափոխվեն ՌԴ։
Մինչդեռ, ՀՀ կառավարությունը, ունենալով դիվանագիտական և եղբայրական հարաբերություններ Վրաստանի հետ` դեռևս չի կարողանում կամ չի ցանկանում բանակցությունների միջոցով լուծել Վրաստանի տարածքով ՀՀ քաղաքացիներին իրենց մեքենաներով հայրենիք վերադարձնելու խնդիրը»։











