Վերանայե’ք երեխաների դիմակ կրելու պարտադիր պահանջը․ պատգամավոր

5
«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի տեղ կարդացի, առաջարկում էին դպրոցականների սեղանին մի-մի բաժակ ջուր դնեն, որ դիմակ չկրեն երեխաները, ես էլ կառաջարկեի թխվածք կամ միրգ։ Օբյեկտիվ ու տրամաբանական հարց է բարձրացվում. եթե վարակն այդքան վտանգավոր է, ապա ինչպես են նաև պաշտոնատար անձինք սրճում, ճաշում և ժամանակ անցկացնում ժամանցի վայրերում։

Հարգելի’ կառավարություն, մասնավորապես պարետատուն, վերանայե’ք երեխաների դիմակ կրելու պարտադիր պահանջը։

Հայաստանը թեստեր է չէ՞ արտադրում, դպրոց հաճախելուց մի քանի օր առաջ պարտադիր թեստավորեք Հանրապետության բոլոր ուսուցիչներին (դպրոցական անձնակազմին ևս) և երեխաներին։ Այ սա կլինի տրամաբանական և ազնիվ, թե չէ ասում եք` այ որ դպրոցները բացելուց հետո վարակը տարածվեց, մեղքը ձեր վիզը։
Լուրջ չէ, արդար չէ, անպատասխանատու է»: