Վեդիում թուրքերը փորձել են բարձրացնել Թուրքիայի դրոշը

501

Վեդիում թուրքերը փորձել են բարձրացնել Թուրքիայի դրոշը։ Տեղի բնակիչները թույլ չեն տվել, ընդհարում է եղել։ Օգոստոսի 31-ի երեկոյան Արարատի մարզի Վեդի քաղաքում հայերի ու թուրք զբոսաշրջիկների միջև միջադեպ է գրանցվել։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ ոստիկանությունից։

Միջադեպի մասնակիցները բերման են ենթարկել բաժին։ Նյութերը փոխանցվել են Քննչական կոմիտե։ Քննչական կոմիտեից հաստատեցին, որ բաժին բերման ենթարկվածները Թուրքիայի քաղաքացիներ են։ Վեդիի բնակիչ ականատեսների խոսքով` Վեդի քաղաք ժամանած թուրքերը հարբել են ու հայհոյել հայերին, թուրք կինը փորձել է Վեդիի կենտրոնում Թուրքիայի դրոշը բարձրացնել` արժանանալով տեղում հավաքված հայերի զայրույթին, ինչից էլ առաջացել է բախումը։