ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը դիմել է միջազգային կառույցներին` տեղեկացնելով թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով արցախյան պատերազմի շփման գծի ողջ երկայնքով հումանիտար և բնապահպանական աղետի առկա վտանգի մասին։
«Ռազմադաշտում դիակների հետ կապված իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից․ տեսագրող սարքերը տեսագրել են, թե ինչպես են վայրի կենդանիներն ուտում դիակները։ Նման հումանիտար աղետը կարող է հանգեցնել սոսկալի մարդկային և բնապահպանական խնդիրների՝ այդ թվում նաև կենդանիների միջոցով տարբեր վտանգավոր վարակիչ հիվանդությունների տարածմանը։ Այս հետևանքները չեն սահմանափակվի միայն Արցախի, Հայաստանի և Ադրբեջանի տարածքներով, այլ վտանգ կներկայացնեն ամբողջ տարածաշրջանի համար»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։














