Հոկտեմբերի 31-ին Նիկոլ Փաշինյանը Սոչիում կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այնուհետև նախատեսված է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը։
Օրակարգի վերաբերյալ դեռևս որևէ բան հայտնի չէ, միայն այն, որ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում հայտարարեց, որ պատրաստ է Սոչում ստորագրել Ռուսաստանի առաջարկած 15 կետանոց առաջարկը Ադրբեջանի հետ պայմանագրի կնքումից առաջ։ Թե ինչ է պարունակում այդ 15 կետանոց առաջարկը, հայտնի չէ։











