Վաղը կավարտվի ճակատամարտը Շուշիի համար․ վերջնական պարզ կլինի

0
Արծրուն Հովհաննիսյան

Ռազմական գործողություններն այս պահին ընթանում են Շուշիի ներսում և Շուշիի շրջակայքում, մեր զորքերը հերոսական պայքար են մղում` Շուշին պաշտպանելու և որոշ դիրքերում, որտեղ արդեն հայտնվել են ադրբեջանական կամ վարձկան ուժերը, դրանց չեզոքացնելու և լիարժեք վերահսկողությունը մեր ձեռքը վերադարձնելու ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արծրուն Հովհաննիսյանը՝ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում։

« Այսինքն` չկա այնտեղ կողմ, որն ունի լիարժեք վերահսկողություն և ունի լիարժեք նախաձեռնողականություն քաղաքի և շրջակայքի տարածքների վերահսկողության նկատմամբ,- ասաց նա՝ հավելելով։- Վաղն իմ կարծիքով վերջնական պարզ կլինի, ինձ թվում է կավարտվի ճակատամարտը Շուշիի համար»,- ասաց նա։