Վատ լուրեր ուսուցիչների համար

157

20-ից ավելի աշակերտ ունեցող դասարաններում երկու անգամ դասաժամ անցկացնող ուսուցիչները կրկնակի չեն վարձատրվելու, քանի որ նրանց համար դասաժամ չի ավելանալու, PanARMENIAN.Net ին ասաց Կրթության, գիտության, սպորտի և մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Օֆելյա Կամավոսյանը:

«Դասացուցակի կարգավորումն այնպես է արվելու, որ ուսուցիչներն ավելի շատ չեն աշխատելու ու վճարվեն, այդ հարցը նախապես մտածված է, չի արվելու ուսուցչի աշխատանքի հաշվին: Այնպես է կազմակերպվելու, որ ուսուցչի ծանրաբեռնվածության հաշվին չլինի»,- նշեց նա՝ հավելելով, որ ավելին ասել չի կարող, բայց սկզբունքն այսպիսին է: