Վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է. Պուտինը՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

190
Վլադիմիր Պուտին
ԼՂ–ի շուրջ 52 000 փախստականներ վերադարձել են իրենց տները։ Այս մասին այսօր Անկախ պետությունների համագործակցության երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ռուսական խաղաղապահ ուժերը հանդես են գալիս որպես հադադարի ռեժիմի պահպանման երաշխավոր, որոնց միջոցով նաև հումանիտար օգնույուն է հասցվում, ականաձերծման աշխատանքներ են իրականացվում, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ ականազերծվում ն երկու կողմերի տարածքները` թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի։ վերականգնվում են կենսապահովման համակարգերը, բնակչությանը ցուցաբերվում է բժշկական օգնություն»,– ասաց Պուտինը։
Խոսելով տարածաշրջանում խաղաղության վերականգնմանն ուղղված ջանքերի մասին` ՌԴ նախագահը հիշեցրեց ռուսական ասացվածն այն մասին, որ վատ խաղաղությունը լավ պատերազմից լավ է։ ՌԴ նախագահը շեշտեց, որ ԱՊՀ–ի առանցքային դերը հենց խաղաղ համագործակցության համար պայմաններ ստեղծելն է` ի շահ անդամ երկրների զարգացման ու քաղաքացիների բարեկեցության։