Արցախի խորհրդարանի խոսնակ Արթուր Թովմասյանը սահմանային համեմատաբար կայուն վիճակը երկու գործոնի հետ է կապում՝ կամ եղանակային վատ պայմաններն են պատճառը, կամ էլ Ռուսաստանի և միջազգային հանրության ջանքերը կողմերին բանակցային սեղան բերելու ուղղությամբ։
Ըստ նրա՝ եղանակային պայմանները բարենպաստ չեն ռազմական գործողությունների, հատկապես հեռահար հարձակումներ կազմակերպելու համար։
Նա նաև չբացառեց Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հրատապ հանդիպման հավանականությունը։
«Միշտ էլ փոթորկից առաջ հանգիստ է լինում, եկեք չմոռնանաք, որ պատերազմ է գնում»,- հավելեց Թովմասյանը։











