Դժբախտ պատահար Գյումրիում. վարորդն ընկել է իր իսկ վարած տրակտորի տակ. ՖՈՏՈ

54

Այսօր առավոտյան դժբախտ պատահար է տեղի ունեցել Գյումրիի Ներսես Շնորհալի փողոցում:

Փողոցաշինական աշխատանքների ժամանակ տրակտորի վարորդը ենթարկվել է վրաերթի և տեղում մահացել: Ըստ նախնական տեղեկությունների, վարորդը տրակտորի շարժիչը միացված է թողել և դուրս եկել խցիկից, որի հետևանքով տրակտորը վրաերթի է ենթարկել վարորդին: Այս մասին Shantnews-ին հայտնել են ճանապարհային ոստիկանությունից:

Ոստիկանները պարզել են մահացածի ինքնությունը: Նա Գյումրիի բնակիչ Մանվել Հունանյանն է՝ ծնված 1955 թվականին: Աշխատում էր Գյումրիի ճանապարահաշինական ընկերություններից մեկում: Դեպքի հանգամանքները պարզվում են:


Տրակտորի վարորդը