Վարդենիսի ռեստորաններից մեկում ճաշում են ադրբեջանցի զինվորականներ քաղաքացիական հագուստով

82
Իվետա Տոնոյան

Այսօր ամենատարբեր աղբյուրներից տեղեկատվություն ենք ստանում, որ Վարդենիս քաղաքի ռեստորաններից մեկում ճաշում են ադրբեջանցի զինվորականներ քաղաքացիական հագուստով։ Այս մասին ԱԺ-ում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։

«Վարդենիսի խանութներում ադրբեջանցի զինվորականներն առևտուր են անում։ Իհարկե ԱԱԾ-ն իրեն բնորոշ գործելաոճի համաձայն շտապեց հերքել այդ տեղեկատվությունը, սակայն բոլորս տեսանք, թե մեր պաշտոնական գերատեսչությունների հերքումներն ինչ արժեք և ինչ գին ունեցան մեզ համար»,-ասաց Իվետա Տոնոյանը։

Պատգամավորը նկատեց՝ այսօր ունենք ադրբեջանցու հետ սահմանակից դարձած և ադրբեջանցիների հետ դեմ առ դեմ շփվող Սյունիքի և Գեղարքունիքի մարզի բնակիչներ և բազմաթիվ համայնքներ․

«Այսօր յուրաքանչյուր օր ականատես ենք լինում՝ ինչպես են սոցիալական մեդիայում, տելեգրամի ալիքներում տարածվում մորթվող հայերի տեսանյութեր։ Ուզում եմ հասկանալ, թե որն է լինելու այն վերջակետը, այն վերջին կաթիլը, որը սթափեցնելու է իշխանություններին»,-ասաց Իվետա Տոնոյանը։