Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ լարված, բայց տեսանելի է, որ առողջապահական համակարգի վրա ծանրաբեռնվածությունը թուլանում է:
«Կարող ենք զգուշավոր գնահատական տալ, որ մտնում ենք առողջապահական իմաստով ճգնաժամի հաղթահարման փուլ, եթե իհարկե մենք շարունակենք պահպանել այն հակահամաճարակային կանոնները, որոնք սահմանված են»,- ասել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը վերջնականապես հսկողության տակ վերցնելը, որպեսզի կառավարությունը լիարժեք անցնի տնտեսական օրակարգի քննարկմանը:











