Վարչապետը՝ ՌԴ արտագնա աշխատանքի մեկնողների խնդրի մասին

5
Պետք է արձանագրել հետևյալը, որ սա ճգնաժամ է, համաճարակային իրավիճակ է և երբեմն այնպիսի տպավորություն է ստացվում, թե միայն Հայաստանում է այսպիսի իրավիճակ, բայց այդպես չէ: Այս մասին կառավարության այսօրվա նիստին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով արտագնա աշխատանքի մեկնողների խնդրին։

Նա նկատեց, որ մեր շատ հայրենակիցներ արդեն շատ վաղուց մեկնում են արտագնա աշխատանքի, հատկապես ՌԴ և պարբերաբար այս թեման բարձրանում է:

«Այսօր ԱՊՀ երկրների միջև շրջանառությունն ընդհանրապես փակ է, դեպի Ռուսաստան և Ռուսաստանից և իրար մեջ: Եթե ընդհանրապես խոսենք ՌԴ-ի մասին, գրեթե բոլոր երկրների հետ փակ է շրջանառությունը կամ կան որոշ բացառություններ»,-ասաց նա:

Վարչապետն ասաց, որ հիմա համաճարակային իրավիճակը հնարավորություն է տալիս, որ մենք ԵԱՏՄ շրջանակներում քննարկման առարկա դարձնեն այս հարցը և փորձեն հասկանալ, թե ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից: Նա հայտնեց, որ արդեն նման քննարկում նախաձեռնել են ԵԱՏՄ ֆորմատով: