Վարչապետն ինքն է որոշել, որ մենք պետք է ունենանք այսպիսի Սահմանադրական դատարան

7
Նիկոլ Փաշինյան
Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
«Այսօր եզրափակվեց Սահմանադրական դատարանի շուրջ ընթացող հերթական գործընթացը, որի արդյունքում ամբողջացվեց հեղինակազրկված ու վարկաբեկված մարմնի ձևավորումը:
 
Կարող ենք արձանագրել, որ ի դեմս գործող Սահմանադրական դատարանի՝ ունենք գործադիր իշխանության դատարան, որն ի զորու չի լինելու իրականացնել իրապես սահմանադրական արդարադատություն:
Այսպիսի արդյունքը բացառապես պայմանավորված է դատական համակարգի նկատմամբ Նիկոլ Փաշինյանի ունեցած պատկերացումներով:
 
Վարչապետն ինքն է որոշել, որ մենք պետք է ունենանք այսպիսի Սահմանադրական դատարան:
Ավելի ուշ առավել ընդարձակ կանդրադառնամ դատական համակարգի պերճանքին ու թշվառությանը»։