Նոր պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմում․ Փաշինյանի որոշումը

6

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արտակ Գասպարյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով. Արտակ Գասպարյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ։