Վարչապետին նույնիսկ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հանդիպել․ Արսեն Թորոսյան

9
Հրաժարականի մասին լուրերը քաղաքական շահարկումներ են, որ արդեն երկու տարի է շարունակվում է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, «Ազատության» հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

«Վարչապետի նույնիսկ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հանդիպել։ Նման հրապարակումներ հիշում եմ, որ կան արդեն երկու տարի, հետեւաբար իմաստ չեմ գտնում այդ լուրերի համար պատճառներ գտնել»,- ասել է նախարարը։