Ես միակ կինը չեմ, որ զինվորական համազգեստ է կրել․ Աննա Հակոբյան

15

Այսօր «Ազատություն» ռ/կ-ի եթերում, անդրադառնալով զինվորական հագուստ կրելուն և դրա շուրջ ընթացող քննարկումներին, Աննա Հակոբյանն ասաց. «Այո, առաջիկայում կրկին պատրաստվում եմ հանդես գալ զինվորական կերպարով: Հասարակության կողմից ընկալվել-չընկալվելու հարցը չեմ հասկանում: Չնայած հասկանում եմ, որովհետև քննարկման առարկա շատ է դառնում, շահարկումներ էլ շատ են լինում, բայց առաջին հերթին ուզում եմ հիշեցնել, որ ես միակ կինը չեմ, որ զինվորական համազգեստ է կրել…: Որոշ ուժեր շատ են սիրում ամեն դետալ մեծ աղմուկի վերածել և յուրաքանչյուր քայլի հետևում քննարկումներ հրահրել՝ ի վնաս ինձ և իմ ամուսնու»: