Վարչապետի խոսնակը՝ Արսեն Թորոսյանի հրաժարականի լուրերի մասին

13

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի «Ֆեյսբուքի» անձնական և պաշտոնական էջերն ապաակտիվացված են: Այդ փաստի ֆոնին լուր տարածվեց, թե նախարարը հրաժարական է ներկայացրել: Սակայն ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հերքեց Թորոսյանի հրաժարականի մասին լուրը.

«Նման բան չկա, ապատեղեկատվություն է»,- ասաց Գևորգյանը: