Վահագն Վարագյանը և Ռաֆայել Հովհաննիսյանն ազատ արձակվեցին

14

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժում կազմակերպությունից Վահագն Վարագյանին և Ռաֆայել Հովհաննիսյանին վարչական ձերբակալման էին ենթարկել ՎԻՎՕ 182 հոդվածով։ Այս մասին տեղեկացնում է «Իրավական ուղի» ՀԿ նախագահ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Նրանք հենց նոր ազատ արձակվեցին»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի ժամանակ բերման էին ենթարկվել բնապահպան Վահագն Վարագյանը և Ռաֆայել Հովհաննիսյանը։