Արթուր Վանեցյանը կարո՞ղ էր շպիոն լինել․ Լրագրողները՝ Ալեն Սիմոնյանին

28
Ալեն Սիմոնյան
Վարչապետը, երբ գործուղման էր, խոսեց Հայաստանի դեմ լրտեսության մասին, ամիսներ անցան, որևէ բացահայտում, հրապարակում չեղավ: Դա Ձեզ համար տարօրինակ չէ՞ր: Այսօր լրագրողները հետաքրքրվեցին ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանից։
 
Ի պատասխան ԱԺ փոխխոսնակն նա ասաց. «Ոչ, որովհետև նման գործակալական անձինք, համակարգեր գործում են տարիներով, ձևավորվում են ամիսներով, և ամեն օր մենք մի նոր բան ենք իմանում: Ցավալի է, բնական է, բայց հետևություններ պետք է անենք և անցնենք առաջ»:
 
Դիտարկմանը, թե գործակալ լինելու հարցում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի անունն է շոշափվում նաև, և Սիմոնյանը, լինելով նրա ընկերը, կասկածներ ունեցե՞լ է այդ հարցում, նա պատասխանեց. «Հանրության վերաբերմունքը պետք է լինի միանշանակ, ինչպես շպիոնների, որոնք ՀՀ-ի դեմ են աշխատում: Այլ վերաբերմունք չի կարող լինել»:
 
«Ձեր իշխանության ժամանակ Արթուր Վանեցյանը կարո՞ղ էր շպիոն լինել»,- հետաքրքրվեցին լրագրողները:
 
Ի պատասխան Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես չգիտեմ: Եկեք անընդհատ մատնացույց չանենք: Ես բազմաթիվ մարդկանց եմ երաշխավորել: Դուք էլ Ձեր կյանքի ընթացքում բազմաթիվ մարդկանց եք երաշխավորել և բազմաթիվ մարդկանց հետ դադարեցնում եք Ձեր շփումը: Մարդը պետք է ապացուցի իր՝ հեղափոխության հետ կապված հավատարմությունը»: