Արթուր Վանեցյանը և Իշխան Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ

11

«Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ու ՀՅԴ–ական Իշխան Սաղաթելյանը հրավիրվել են ՀՔԾ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը։

«Արթուր Վանեցյանը ՀՔԾ է հրավիրվել ժամը 16։00-ին, Սաղաթելյանը՝ 16։30-ին։ Նրանք կներկայանան քննչական մարմին»,– ասաց Սահակյանը։

Երկուսն էլ քննչական են կանչվել վերջերս հարուցված քրգործի շրջանակներում, մասնավորապես, խոսքը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սպանության նախապատրաստման և իշխանության յուրացման գործի մասին է։

Նշենք, որ այսօր ժամը 18։00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է հրավիրված։