ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը չի բացառում, որ առաջիկայում հանդիպում լինի բոլոր քաղաքական ուժերի, անհատների, այդ թվում կարող է լինել և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ:
Հարցին՝ հանդիպել է արդյոք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, Արթուր Վանեցյանն ասաց, այդ տեղեկատվությունը հերքվել է, բայց . «Քաղաքական գործընթացները հանդիպումներ են ենթադրում բոլոր քաղաքական ուժերի և քաղաքականության մեջ գործունեություն ծավալող անձանց հետ»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Վերջինս համոզված է, որ առաջիկայում լինելու են շատ ակտիվ քաղաքական գործընթացներ, որի ընթացքում կտեսնենք այն զարգացումները, որոնք կլինեն:
Դիտարկամնը՝ այն Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հե՞տ, որոնց դուք ԱԱԾ տնօրեն լինելու ընթացքում մեղադրում էիք կոռուպցիայի, երկիրը թալանելու մեջ հարցին Վանեցյանն արձագանքեց. «Այդ հարցը տեղին չէ, քաղաքական գործընթացները ենթադրում են հանդիպումներ քաղաքական բոլոր ուժերի և քաղաքականության մեջ գործունեություն ծավալող անձանց հետ»:











