Այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դատական նիստը՝ ընդդեմ «Հայկական ժամանակ»-ի հետաձգվեց՝ պատասխանող կողմի դատարան չներկայանալու պատճառով։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արթուր Վանեցյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ հայց էր ներկայացրել։ Պատճառը թերթում հրապարակված «Պատիվ ունե՞մ, թե՞ պատիվ չունեմ. Միշիկը, Արթուրը, Արիկը» վերնագրով հոդվածն է:











