Անհեթեթ գործի շրջանակներում հավիրվել եմ ԱԱԾ: Այս մասին ԱԱԾ-ից դուրս գալուց հետո հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
Վանեցյանի խոսքով ինքը որևէ կարգավիճակ չունի:
«Պարտավորություն չունեի գալու, բայց հարգելով ինստիտուտը այցելել եմ և հրաժարվել եմ բացատրություն ներկայացնելուց: Իրականում այդ գործը ոչնչի մասին է, հերթական շինծու և քաղաքական նպատակներ հետապնդող գործ է: Վերջին 8 ամիսների ընթացում իմ նկատմամբ փորձում են իրականացնել որևէ քրեական հետապնդում՝ նպատակ ունենալով կասեցնել իմ ակտիվ քաղաքական գործունեությունը»,- ասաց նա:
Վանեցյանը նշեց, որ այս մեղադրանքը ևս հօդս է ցնդելու, նախկինում հնչեցրած մեղադրանքների նման:
Նախկին ԱԱԾ տնօրենի խոսքով՝ գործը վերաբերում է 2018թ. նախկին ԱԱԾ աշխատակցին աշխատանքի վերականգնելու հետ, որը, ըստ ԱԱԾ-ի, արվել է օրենքի խախտումներով և պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, ինչի հետ Վանեցյանը համամիտ չէ:











