Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրառմամբ.
«Ես ուզում էի հարգանքի տուրք մատուցել 4 հայ զինծառայողների համար, որոնք պայքարել են Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների դեմ: Այս առիթով մասսայական միջոցառում էր կազմակերպվել Մարսելի Սրբոց Թարգմանչաց եկեղեցում: Ֆրանսիան պետք է դաշնակից և քույր մնա Հայաստանի համար»:











