«Ամո՛թ…». Վալերի Բուայեն դատապարտել է Փարիզում Կոմիտասի արձանի պղծումը

9

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Մարսելի փոխքաղաքապետ Վալերի Բուայեն ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Փարիզում Հայոց ցեղասպանությունը խորհրդանշող Կոմիտասի արձանի պղծմանը:

«Ամո՛թ նրանց, ովքեր անտարբերություն են դրսևորել Կոմիտասի արձանի պղծման դեպքի մասով: Ամո՛թ նրանց, ովքեր ցանկանում են վերաշարադրել պատմությունը: Ամո՛թ նրանց, ովքեր ուշադրություն չեն դարձնում հազարավոր հայերի մահվանը»,-գրել է Վալերի Բուայեն: