Վալերի Բուայեն միջազգային հանրությանը կոչ է արել խստորեն դատապարտել Արցախում ադրբեջանցիների գործողությունները

94
Վալերի Բայե

Ֆրանսիացի սենատոր Վալերի Բուայեն միջազգային հանրությանը կոչ է արել խստորեն դատապարտել Արցախում ադրբեջանցիների գործողությունները։

«Պատժամիջոցների բացակայության պայմաններում Ադրբեջանն այլեւս որեւէ սահմանափակում չունի»,- գրել է նա Facebook-ում։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ժամը 10:30-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհը՝ կրկին իբր «էկոլոգիական պատճառներով»։