ԱԱԾ-ն ձերբակալել է Վահան Բադասյանին

60

Այսօր Հանարապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ, կազմակերպիչներից մեկը տեղեկացեց, որ Եռաբլուրում արած հայտարարության համար ձերբակալվել է «Մարտական խաչի» ասպետ, արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած և ծանր վիրավորում ստացած Վահան Բադասյանը։

Վահան Բադասյանը և այժմ ԱԱԾ-ում է: Տեղեկությունը հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի հետ:

Նշենք, որ Վահան Բադասյանը հայտարարել էր․ «Դա պետք է անել ազգովի, դա սարերի հետեւում չէ, մենք դա պարտավոր ենք եւ պետք է անենք։ Նիկոլ Փաշինյանն ուղղակի կործանեց բանակը։ Նրա հեռացումից պետք է սկսել։ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք ոչ միայն պարտության սիմվոլ, այլ նաեւ թշնամի։ Թշնամուն պետք է հեռացնել ընդհուպ ֆիզիկապես՝ զենքի միջոցով։ Այո, ես սպառնալիքի կոչեր եմ հնչեցնում։ Ինձ թող ԱԱԾ-ն ձերբակալի։ Թշամին ենթակա է ոչնչացման։ Դա պետք է անհատները անեն։ Մեկը ես պատրաստ եմ դա անել։ Նախ մենք պետք է երկիրը մաքրենք թշնամուց, հետո մյուս հարցերը լուծենք»։