Ուղղակի գարշանք էի ապրում երեկվա Եռաբլուրի իրադարձություններից. ԱԱԾ նախկին տնօրեն

215

ԱԱԾ նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը, ով այսօր` դեկտեմբերի 20-ին, ԱԱԾ բարձրաստիճան սպաների հետ այցելել է Եռաբլուր, լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ ամբողջ օրը հետեւել է Եռաբլուրում տեղի ունեցող իրադարձոություններին:

«Ես երեկ ամբողջ օրը դիտում էի, թե ինչ իրադարձություններ էին տեղի ունենում Եռաբլուրում եւ, անկեղծ ասած, ուղղակի գարշանք էի ապրում, շատ վատ էի զգում, որ հերթական անգամ մենք ծաղրուծանակի առարկա դարձանք ամբողջ աշխարհի առջեւ, որովհետեւ մարդիկ մոռանում են, թե որտեղ ենք մենք գտնվում: Իսկ մենք Եռաբլուրում ենք»,-ասաց նա: