Ուսուցիչը ծեծելով սպանել է աշակերտուհուն սխալ պատասխանի համար

11
ծեծ

РИА Новости-ն հայտնում է, որ Չինաստանի Սիչուան նահանգում մաթեմատիկայի ուսուցիչը ծեծելով սպանել է տարրական դպրոցի աշակերտուհուն՝ հարցերին սխալ պատասխանելու համար:

Սեպտեմբերի 10-ին Չինաստանում նշվում է Ուսուցչի օրը: Տասնամյա աղջնակը դպրոց էր գնացել ծաղիկներով՝ շնորհավորելու իր ուսուցիչներին, այդ թվում՝ մաթեմատիկայի ուսուցչին: Սակայն դասի ժամանակ չի կարողացել պատասխանել երկու հարցի: Որպես պատիժ՝ ուսուցիչը ծնկի է բերել աշակերտուհուն և, ականջից քաշելով, հարվածել գլխին: Ինչպես պատմել է նույն դասարանում սովորող աղջկա երկվորյակ քույրը, պատժից հետո երեխան չի կարողացել ինքնուրույն ոտքի կանգնել:
Երեք ժամ անց ուսուցիչը զանգահարել է երեխայի տատիկին և խնդրել, որ երեխային վերցնի դպրոցից, քանի որ նա վատառողջ է: Կինը դպրոց հասնելուն պես տեսել է, որ թոռնուհին այլևս չի կարողանում խոսել և բացել աչքերը: Աղջկան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է: