ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, օնլայն տեսակապի ժամանակ, անդրադառնալով ուսուցիչների թեստավորման գործընթացին, նշեց, որ առողջապահության նախարարությունից արդեն սկսել են գործընթացը, որն իրականացնելու են պոլիկլինիկաների միջոցով։
«Արդեն համապատասխան գրություններ են ուղարկել մարզպետարաններ։ Այս թեստավորման գործընթացը որեւէ կերպ ֆինանսական ծախս չի ենթադրում ուսուցիչների կամ դպրոցների համար եւ կազմակերպվում է ԱՆ-ի կողմից։ Նրանք արդեն իսկ կազմավորել են համապատասխան ժամանակացույց եւ, ըստ իրենց կազմած ժամանակացույցերի, պետք է այս գործընթացն իրականացնեն մինչեւ ուսումնական տարվա սկիզբը։ Սա կարեւոր է այնքանով, որ մենք փաստացի կկարողանանք բացառել այն աշխատակիցների մուտքը դպրոց, որոնք այս պահին գուցե վարակված են, եւ հենց սկզբից կկարողանանք ապահովել ուսումնական գործընթացի անխափան ընթացքը։ Հետագայում կունենանք թեստավորման որոշակի քաղաքականություն նաեւ ուսումնական տարվա ընթացքում»,- ասել է Ժ․ Անդրեասյանը։














