Ուկրաինայի Գերագույն ռադան վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական համագործակցության համաձայնագիրը

89

Ուկրաինայի Գերագույն ռադան, այսօր վավերացրել է Ուկրաինայի եւ Թուրքիայի կառավարությունների միջեւ ռազմական համագործակցության շրջանակային նշանակության համաձայնագիրը։

Կողմ է քվեարկել 303 պատգամավոր։

Համաձայնագիրը կնքվել էր այս տարվա հոկտեմբերի 16-ին՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու Թուրքիա կատարած այցի շրջանակներում։ Այն նախատեսում է իրավական հիմքերի սեղծում՝ թուրք-ուկրաինական ռազմական համագործակցության համար՝ քսանմեկ ուղղություններով․ մասնավորապես ռազմական պատրաստություն, համատեղ զորախավարժություններ, ռազմական արդյունաբերություն եւ գաղտնի տեղեկատվության փոխանակում։