Ո՞ւր են Հանրապետության նախագահն ու Կաթողիկոսը, ինչի՞ եք լռում․ Նաիրա Զոհրաբյան

12
Արմեն Սարգսյանը և Գարեգին Բ-ն
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ո՞ւր են Հանրապետության նախագահն ու Կաթողիկոսը
Ինչի՞ եք լռում, պարոնայք նախագահ ու Կաթողիկոս: Վախենո՞ւմ եք:
Գոնե ասեք` իրենի՞ց եք վախենում, թե իրա ֆեյքերից: Թե՞ կամուֆլյաժ հագած էն սեռական փոքրամասնության ակտիվիստից, ով սպառնում էր մորթել բոլոր ընդդիմախոսներին:
Պարոն նախագահ, մի հատ մի ալարեք ու Ձեր օգնականներին ասեք Ձեզ համար կարդան ՀՀ Սահմանադրության 123-րդ հոդվածը, որտեղ գրված է, որ Դուք պետության գլուխն եք: Հիմա ո՞ւր է էդ գլուխը:
Էս մարդը պատրաստվում է հիմա էլ արյուն հեղի Երևանի փողոցներում, մեր ու Ձեր տներում: Էս մարդը չի կանգնում: Էս մարդուն կանգնեցնել է պետք: Մահվան սպառնալիք է ստանում «Իմ Քայլից» դուրս եկած պատգամավորը:
Դուք հասկանո՞ւմ եք ուր է գահավիժում մեր ու Ձեր միացյալ հայրենիքը:
Էս մարդը բոլորիս ուզում է կալանավորել, որ իր մանկական բարդույթներից կարողանա ազատվել:
Դուք չե՞ք գիտակցում մեր պետականության կոկորդին սեղմվող օղակը:
Մի ձայն հանեք: Մենակ թե էդ ձայնը չլինի Ձեր նախկին բոլոր ձայների նման՝ ամեն ինչի ու ոչնչի։
Վեհափառ տեր, մի՛ լռեք և ընդհանրական կոչեր մի՛ արեք: Հիմա դրա ժամանակը չի: Հիմա կա՛մ դուք բոլորդ ու մենք բոլորս միասին կասեցնում ենք էս արհավիրքը, կա՛մ մենք բոլորս միասին հայրենիք ենք կորցնում»: