Գարո՛ւշ ջան, դու ֆիզիկապես մեզ հետ չես, բայց ունես 2 արու զավակ, որ քո կիսատ գործն ավարտին կհասցնեն

20

«Իմ եղբոր որդին շատ նվիրված էր Հայոց բանակին, եւ նա ընկավ հերոսի մահով: Հավերժ փառք մեր բոլոր նահատակներին, նրանք ողջ են, նրանք կապրեն, քանի մենք կանք»,- այս մասին այսօր «Եռաբլուր» պանթեոնում հերոսաբար զոհված Գարուշ Համբարձումյանի հուղարկավորությունից առաջ ասաց մայորի հորեղբայրը։

«Գարո՛ւշ ջան, դու ֆիզիկապես մեզ հետ չես, բայց, Փառք Աստծո, ունես 2 արու զավակ, որոնք կմեծանան ու քո կիսատ գործն ավարտին կհասցնեն»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով ներկաներին ու նշելով, որ պետք է մի բան հիշել՝ մենք ուժեղ ենք. երիտասարդներին կորցնելը չի նշանակում՝ կորցնել ամեն ինչ: