Ունենք ռեալ հնարավորություն թվերն իջեցնելու․ Արսեն Թորոսյանը` կորոնավիրուսային վիճակի մասին

14
Ունենք ռեալ հնարավորություն թվերն իջեցնելու։ Կառավարության արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նրա խոսքով՝ կորոնավիրուսով վարակի օրական արձանագրված դեպքերի թիվը մոտ 50-100-ով ավելի ցածր է լինում նախորդ շաբաթվա նույն օրվա համեմատությամբ։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ զբաղվող հիվանդանոցներում ունենք բավական թեթև վիճակ թե՛ սովորական, թե՛ ռեանիմացիոն մահճակալների մասով։ Ունենք նաև իջած թվեր ծանր և ծայրահեղ ծանր պացիենտների մասով, իջեցման միտումը պահպանվում է», – ասաց նախարարը։

Նա նկատեց, որ կորանավիրուսի հաղթահարման փուլը շարունակվում է և սահմանված կանոններին հետևելը արդյունք է տալիս։

«Հույս ունենք, որ տեմպը կշարունակվի։ Զրո թվին մոտենալու նպատակ, չեմ կարծում, որ մեր առաջ պիտի դնենք։ Հավանաբար, թիվը 50-100-ի շրջանակներում պահելը մեզ համար պիտի ընդունելի լինի այն իմաստով, որ կանոնները պահելով՝ դժվար է լինելու հասնել զրոյի», – ասաց նա։