Ունենք դեպքեր պետական դավաճանության և լրտեսության բացահայտման, զինծառայողների շրջանում կեղծ և ստահոդ լուրերի տարածման ուղղությամբ, տեղեկատվական անվտանգության և կիբեռհանցագործության, համացանցում տեղադրվող կեղծ հրապարակումների և այլնի ուղղությամբ: Այս մասին հայտարարեց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։
Նա նշեց, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս ԱԱԾ-ում գործում է շուրջօրյա թեժ գիծ, որի ընթացքում մինչ օրս ստացվել են 1551 ահազանգեր, որոնք վերաբերվել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրավիճակին, ինչպես նաև ֆեյսբուքյան օգտատերերի կողմից հասցեագրվել է շուրջ 2300 հաղորդագրություն. «Դրանք մեր կողմից իրականացվել և ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ։ Ադրբեջանի մասով իրականացվող տեղեկատվավերլուծական արդյունքում գնահատվել է ոչ միայն ադրբեջանական կողմից լայնամասշտաբ գործողություններ իրականացնելու հավանականությունը, այդ թվում նաև գործողությունների ընթացքում հակառակորդի կողմից հետապնդված ռազմաքաղաքական նկրտումները։ Արձանագրվել են մարտական գործողություներին մասնակցող գրոհայինների զրույցները, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական գոտում տեղադրված մի շարք վարձկանների անձնական տվյալներ։ Պետական դավաճանության և լրտեսության հիմքով ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է բարձրաստիճան նախկին զինվորականի կողմից հակառակորդի կողմից հավաքագրվելու դեպք, որի արդյունքում տվյալ բարձրաստիճան զինծառայողը տարբեր զորամասերից հավաքագրել է տարբեր նյութեր և փոխանցել հակառակորդին։ Մյուս դեպքով օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել տվյալներ ՀՀ-ում զորահավաքի, տեխնիկայի, տրասնպորտի, տեղաշարժի, այդ թվում նև այլ բնույթի տեղեկություներ, երկու դեպքում էլ ԱԱԾ-ում հարուցվել են քրեական գործեր, գտնվում են նախաքննության փուլում։ Զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման ուղղությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Ն.Մ-ն 2020 թվականի սեպտեմբերի 27-ին մարտական համածառայակիցների շրջանում տարածել է կեղծ և ստահոդ լուրեր ՀՀ իշխանությունների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ տվյալ անձը ձերբակալվել է և որի նկատմամաբհետագայում խափանման միջոց է ընտրվել կալանավորումը»։











