Ունենք 4 զոհ. կան ծանր վիրավորներ

126

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ, որի ժամանակ հայկական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ։

168.am-ի տեղեկություններով, ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմի զոհերի թիվը 4-ն է, վիրավորների մեջ կան նաև ծանր վիճակում գտնվողներ: