Ում անունն է շրջանառվում որպես Արցախի նախագահի թեկնածու

354

Արցախի Ազգային Ժողովը առաջիկա երեք օրերի ընթացքում կվավարեցնի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը, իսկ յոթ օր անց, ըստ Արցախի Սահմանադրությամբ նախատեսված դրույթի՝ նախագահի նոր թեկնածու կառաջադրվի։

Փաստինֆոն՝ վկայակոչելով իրեն մոտ կանգնած աղբյուրին նշում է, որ ամենայն հավանականությամբ Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվելու է նորանշանակ Պետնախարար Սամվել Շահրամանյանի թեկնածությունը, ով մինչ այս պահը ղեկավարում էր Արցախի ԱԱԾ-ն։

Հարցին՝ արդյո՞ք Սամվել Բաբայանը ստեղծված իրավիճակում հավակնում է Արցախում բարձր պաշտոն զբաղեցնել, աղբյուրը չի բացառում, սակայն ասում է՝ նա ո՛չ նախագահի, ո՛չ պետնախարարի պաշտոնում նշանակվելու շանսեր այս պահին չունի, նրա անձը, որպես այդպիսին չի քննարկվում։

Թե ո՞վ կլինի նոր պետնախարարը՝ Սամվել Շահրամանյանի հավանականորեն նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո, դեռևս պարզ չէ, այս թեմայով քննարկումներ դեռևս չեն եղել Արցախում, ասում է աղբյուրը։

Հարցին՝ հնարավո՞ր է արդյո՞ք Արցախի ԱԱԾ -ն ձերբակալի պաշտոնաթող Արայիկ Հարությունյանին, «Փաստինֆոյին» մոտ կանգնած աղբյուրը քիչ հավանական է համարում։

Ամփոփելով զրույցը՝ աղբյուրն ընդգծում է՝ Արցախում կատարվեց անհնարին թվացողը՝ պաշտոնից հեռացվեց ՀՀ-ում վարչապետ աշխատող անձի՝ Նիկոլ Փաշինյանի հովանավորյալ Արայիկ Հարությունյանը, և սա պետք է լուրջ ազդակ հանդիսանա, որպեսզի Հայաստանում գործընթացներն արագացվեն՝ որպեսզի Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հրամայականը նույնպես անհապաղ իրականություն դառնա, հակառակ պարագայում՝ Արցախի և Հայաստանի փրկության վերջին հույսը կարող է ի չիք դառնալ։